Եթե միջանցքը, որը մենք միասին ծրագրում ենք, իրականացվի, այն կդառնա տրանսպորտային երթուղու կարևոր մաս, որն անխափան կանցնի Եվրոպայից դեպի Ասիայի խորքերը։ Զանգեզուրի միջանցքը կդառնա Թուրքիան թյուրքական աշխարհի հետ կապող հիմնական օղակ՝ Կովկասի և Կասպից ծովի միջոցով, ինչպես նաև թյուրքական աշխարհը կկապի Եվրոպայի հետ՝ Թուրքիայի միջոցով, իսկ ավելի հեռու՝ Ասիայի խորքերի հետ։
Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը:
«Դա կլինի բազմաֆունկցիոնալ երթուղի։ Ես կարծում եմ, որ շատ կարևոր և բարենպաստ իրադարձություն է, և հուսով եմ՝ միջանցքը կիրականացվի մոտ ապագայում»,-ասել է նա: