Հետևեք մեզ։

Այս միջանցքը տնտեսական ճանապարհ չի լինի, այլ կդառնա Թրшմփի վարձկանների գերեզմանատուն. Իրшնի գերագույն առաջնորդի խորհրդական

22:23, 09 օգոստոս 2025
Այս միջանցքը տնտեսական ճանապարհ չի լինի, այլ կդառնա Թրшմփի վարձկանների գերեզմանատուն. Իրшնի գերագույն առաջնորդի խորհրդական

Իրանը Ռուսաստանի հետ կամ առանց Ռուսաստանի կխանգարի Կովկասում ամերիկյան ծրագրերին. այս մասին գրում է Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին.

 

«Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կողմից աջակցվող միջանցքի ստեղծման նախագիծը դավադիր է և ուղղված է Հայաստանի սահմանների փոփոխմանը և բաժանմանը: 

 

Այս միջանցքը տնտեսական ճանապարհ չի լինի, այլ կդառնա Թրամփի վարձկանների գերեզմանատուն, և Իրանը Ռուսաստանի հետ կամ առանց նրա կկանգնեցնի այն։

 

Հայաստանի ժողովուրդը դեմ է իր երկրի բաժանմանը, և այդ երկրի վարչապետը նույնպես իր անհամաձայնությունն է հայտնել այդ նախագծին Իրան կատարած այցի ժամանակ: 

 

Այդ միջանցքի իրականացումը սպառնում Է Հարավային Կովկասի անվտանգությանը, և Ռուսաստանը ռազմավարական առումով դեմ է դրան»

 

 

Վերլուծական