Հետևեք մեզ։

Հռոմի պապը ողջունել է խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը

20:32, 10 օգոստոս 2025
Հռոմի պապը ողջունել է խաղաղության վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագիրը

Հռոմի պապ Լևոն XIV-ը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև օգոստոսի 8-ին ստորագրված խաղաղության վերաբերյալ հռչակագիրը՝ աշխարհում շարունակվող հակամարտությունների ֆոնին հույսի նշան համարելով այն:

 

Ինչպես փոխանցում է «Vatican News»-ը, կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի պապը սրտանց կոչ է արել միջազգային որոշում կայացնողներին պատասխանատվություն կրել հակամարտությունների լուծումներ փնտրելու համար՝ գոհունակություն հայտնելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի կապակցությամբ:

Վերլուծական