Ռուսաստանյան ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը կարծիք է հայտնել «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ապագա կարիերայի վերաբերյալ, գրում է Armsport.am-ը:
Ըստ մամուլի տեղեկությունների՝ Չեմպիոնշիփի «Սաութհեմփթոնը» հետաքրքրություն է ցուցաբերել «ցուլերի» առաջնորդի նկատմամբ։
«Չեմ կարծում, որ Չեմպիոնշիփը հարմար առաջնություն է Սպերցյանի համար։ Այնտեղ խաղում են ավելի ուժային ֆուտբոլ, և Էդուարդը կարող է չհամապատասխանել այդ լիգայի պահանջներին։ Ինձ Սպերցյանը չի հետաքրքրում։ Մի անգամ խոսել եմ նրա հետ, թվաց՝ նորմալ մարդ է, բայց պարզվեց, որ շատախոս է», – «Спорт День за Днём»-ի փոխանցմամբ՝ ասել է Սելյուկը։
Գործակալը նաև նշել է, որ Սպերցյանի գինը չափազանց բարձր է, և նման գումարով ոչ մի ակումբ նրան չի գնի։ Ընթացիկ մրցաշրջանում «Կրասնոդարի» ավագը 5 խաղում խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։