Հետևեք մեզ։

Միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում  Դատախազության կողմից. Սամվել Կարապետյանի պաշտպան

18:54, 11 օգոստոս 2025
Միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում  Դատախազության կողմից. Սամվել Կարապետյանի պաշտպան

Սամվել Կարապետյանի պաշտպան Արամ Վարդևանյանը գրում է.

«Գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել այն մասին, որ բողոքարկելու են Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը: Նախ ակնհայտ է, որ միայն դատավոր Արմեն Դանիելյանի դատական ակտերն են, որ երբեք չեն բողոքարկվում  Դատախազության կողմից: Ցանկացած այլ Դատավորի դատական ակտը Դատախազության համար բողոքարկման ենթակա է:

Զարմանալիորեն Գլխավոր դատախազության հայտարարության մեջ նկատեցի, որ հենց հղում է տրվել Արմեն Դանիելյանի դատական ակտին, այն նույն փաստորեն դատական ակտին, որով արձանագրվել է, որ Սամվել Կարապետյանին մեղսագրվող արարքի հիմնավոր կասկածը հաստատվում է

Գլխավոր դատախազի կողմից ներկայացված հաղորդմամբ: Ժողովրդավարական հասարակությունում Դատախազությունը բնականբար չէր բողոքարկի Սամվել Կարապետյանի ձերբակալումը ոչ իրավաչափ ճանաչելու Վերաքննիչ դատարանի որոշումը, այլ հենց իր նախաձեռնությամբ պետք է վերացրած լիներ կիրառված ակնհայտ ապօրինի կալանքը»:

Վերլուծական

Ամենաընթերցվածները