Հետևեք մեզ։

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մասնակցությունը Ալյասկայում կայանալիք հանդիպմանը չի նախատեսվում

22:30, 11 օգոստոս 2025
Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու մասնակցությունը Ալյասկայում կայանալիք հանդիպմանը չի նախատեսվում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի իր և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում նախատեսվող հանդիպմանը:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին ԱՄՆ նախագահը հայտնել է Սպիտակ տանը կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով հարցին, թե արդյոք Զելենսկին կմասնակցի ՌԴ և ԱՄՆ ղեկավարների բանակցություններին:

 

 «Նա այդ հանդիպման մասնակից չէ։ Կասեի, որ կարող էր գալ, բայց նա արդեն շատ հանդիպումների է մասնակցել։ Երեք ու կես տարի է զբաղվում է այս հարցով, սակայն արդյունք չկա»,- նշել է ԱՄՆ նախագահը:

 

Վերլուծական