Սենթ Լուիսում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» արագ և կայծակնային շախմատի մրցաշարի առաջին խաղային օրվանից հետո 100 տոկոսանոց արդյունքով միանձնյա առաջատարն է գրոսմայստեր Լևոն Արոնյանը: Հայտնում է ՀՀ շախմատի ֆեդերացիան։
Արոնյանը փայլուն մեկնարկեց՝ հաղթանակ տանելով բոլոր 3 խաղերում:
Առաջին խաղում Արոնյանը հաղթեց աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուին, երկրորդում՝ Մաքսիմ Վաշիե-Լագրավին, իսկ երրորդում՝ Նոդիրբեկ Աբդուսատորովին: