Հետևեք մեզ։

Այն, ինչ պետք է վախեցնի Ադրբեջանի ժողովրդին, սիոնիստական ​​ռեժիմն է, ոչ թե քաղաքակիրթ Իրանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ

11:12, 06 հունիս 2023
Այն, ինչ պետք է վախեցնի Ադրբեջանի ժողովրդին, սիոնիստական ​​ռեժիմն է, ոչ թե քաղաքակիրթ Իրանը․ Իրանի ԱԳՆ խոսնակ

Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին Twitter-ի իր էջում գրել է.

«Ադրբեջանի ԱԳՆ-ն զգուշացրել է իր քաղաքացիներին չայցելել Իրան։ Սա այն նույն քաղաքականությունն է, որը վարել է կեղծ, մանկասպան և օկուպացիոն Սիոնիստական ​​ռեժիմի նախագահը Բաքու կատարած իր վերջին այցի ժամանակ։

Այն, ինչ պետք է վախեցնի Ադրբեջանի ժողովրդին, սիոնիստական ​​ռեժիմն է, ոչ թե քաղաքակիրթ ու իսլամական Իրանը։

Մեր քաղաքականությունը մնում է վիզաներ չեղարկելը և մեր ադրբեջանցի եղբայրներին և քույրերին գրկելը։

Հարևանության քաղաքականության շարունակությունը մեր օրակարգում է, իհարկե, փոխադարձ հարգանքի և բարիդրացիության սովորույթների պահպանման շրջանակներում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ-ն հորդորել էր իր քաղաքացիներին չայցելել Իրան։