Հետևեք մեզ։

«Պոդուլ» թայֆունը հարվածել է Թայվանին, հարյուրավոր չվերթեր չեղարկվել են

14:42, 13 օգոստոս 2025
«Պոդուլ» թայֆունը հարվածել է Թայվանին, հարյուրավոր չվերթեր չեղարկվել են

Թայվանում «Պոդուլ» թայֆունը՝ մինչև 191 կմ/ժ  քամու արագությամբ, հարվածել է նոսր բնակեցված հարավարևելյան ափին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը։

Կղզու հարավային և արևելյան մասերի մեծ մասը փակվել է, և հարյուրավոր չվերթեր չեղարկվել են։

Թայվանի Կենտրոնական օդերևութաբանական վարչությունը հայտնել է, որ «Պոդուլ»-ը հարվածել է հարավարևելյան Թայթունգ քաղաքին տեղական ժամանակով մոտավորապես ժամը 13:00-ին:

«Սպասվում են թայֆունի ավերիչ քամիներ: Հնարավորինս շուտ ապաստան փնտրեք»,- նշվել է օգոստոսի 13-ի առավոտյան Թայթունգի որոշ հատվածներում բջջային հեռախոսների օգտատերերին ուղարկված հաղորդագրության մեջ: 

Ինը քաղաքներ և շրջաններ հայտարարել են աշխատանքի և դպրոցական պարապմունքների դադարեցման մասին։

Կառավարությունը հայտարարել է, որ թայֆունից առաջ տարհանվել է ավելի քան 5500 մարդ։

Տրանսպորտի նախարարությունը հայտնել է, որ օգոստոսի 13-ին չեղարկվել են բոլոր ներքին՝ ընդհանուր առմամբ 252 չվերթերը, ինչպես նաև 129 միջազգային չվերթեր։

Թայվանին հաճախ են թայֆուններ պատուհասում, հիմնականում խաղաղօվկիանոսյան լեռնային արևելյան ափի երկայնքով։

 

 

Վերլուծական