Հետևեք մեզ։

Տեղ գյուղում ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել․ Սյունիքի մարզպետ

12:37, 06 հունիս 2023
Տեղ գյուղում ինչ-որ տեղերում ադրբեջանցիները հետ են գնացել․ Սյունիքի մարզպետ

Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամին հայտարարեց, որ Սյունիքում վերջին շաբաթների ընթացքում որևէ միջադեպ չունեն արձանագրված, և չի եղել մի միջադեպ, որը հասարակությանը հայտնի չէ։

 

Անդրադառնալով Տեղ գյուղում ադրբեջանցիների առաջխաղացմանը` մարզպետն ասաց, որ իր իմանալով՝ մերթ ընդ մերթ ինժեներական աշխատանքներ են իրականացնում երկու կողմից, բայց այլ մանրամասներից տեղյակ չէ, այդ հարցեվ պետք է դիմել համապատասխան մարմիններին։

 

Հարցին, թե ի՞նչ են առաջարկում Տեղ գյուղի այն բնակիչներին, որոնք կորցրել են իրենց անասունների համար նախատեսված արոտավայրը, վարելահողը, Ռոբերտ Ղուկասյանն ասաց․

 

«Այն տարածքները, որոնք չեն կարող մուտք գործել, այս տարվա չիրացված եկամտի համար կստանա աջակցություն, քանի որ ես վստահ եմ, որ Ադրբեջանը պետք է հետ գնա այնտեղ, որտեղից, որ առաջ է եկել։ Ինչ-որ տեղերում գիտեմ, որ հետ գնացել են, բայց թե կոնկրետ որ տեղերից, քանի մետր՝ չեմ կարող ասել»,-ասաց Սյունիքի մարզպետը։