Հետևեք մեզ։

Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում մտադիր է հասնել հրադադարի Ուկրաինայում

20:01, 13 օգոստոս 2025
Մակրոնը հայտարարել է, որ Թրամփը Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովում մտադիր է հասնել հրադադարի Ուկրաինայում

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է օգոստոսի 15-ին Ալյասկայում կայանալիք գագաթնաժողովի արդյունքում Ուկրաինայում հրադադարի հասնել։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ եվրոպացի առաջնորդների և Թրամփի հետ առցանց հանդիպումից հետո։ 

 Նա նշել է, որ ԱՄՆ նախագահի գլխավոր նպատակը Ալյասկայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ հրադադարն է:

Ֆրանսիայի նախագահը նաև հիշեցրել է ԵՄ դիրքորոշումը, ըստ որի՝ տարածքային հարցերը պետք է քննարկվեն միայն Ուկրաինայի մասնակցությամբ։

Խոսելով նոր պատժամիջոցներ սահմանելու հնարավորության մասին՝ Մակրոնը ոչինչ չի բացառել։

Օգոստոսի 13-ին տեղի է ունեցել Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի կողմից կազմակերպված եվրոպական երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների առցանց հանդիպումը՝ Ուկրաինայի հարցով, որին մասնակցել են նաև Դոնալդ Թրամփը և Բեռլին ժամանած Վլադիմիր Զելենսկին։ 

 

Վերլուծական