Հետևեք մեզ։

Պուտին-Թրամփ հանդիպմանն ընդառաջ. երկու Ил-96 ինքնաթիռներ Մոսկվայից թռել են Ալյասկա

22:55, 14 օգոստոս 2025
Պուտին-Թրամփ հանդիպմանն ընդառաջ. երկու Ил-96 ինքնաթիռներ Մոսկվայից թռել են Ալյասկա

Ил-96 «Россия» երկրորդ հատուկ չվերթը Վնուկովո օդանավակայանից դեպի Անքորիջ է մեկնել ժամը 17:24-ին, ըստ Flightradar-ի։ Ժամանման մոտավոր ժամը 03:59 է, հաղորդում է «Коммерсантъ»-ը։

Մինչ այդ Ил-96-ը Վնուկովոյից մեկնել է ժամը 08:50-ին, այն արդեն վայրէջք է կատարել Ալյասկայում։

Ըստ ТАСС-ի՝ ինքնաթիռում եղել է Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև բանակցությունների նախապատրաստման համար պատասխանատու նախնական խումբը։

«Коммерсантъ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը հայտնել է, որ ռուսական լրատվամիջոցների 52 լրագրողներ մեկնել են Անքորիջ։

Վերլուծական