Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը գործարար Սամվել Կարապետյանի կալանքի ժամկետը 2 ամսով երկարաձգել է: Այս մասին հայտնում են Կարապետյանի պաշտպանական թիմի անդամները:
Կարապետյանի փաստաբանը հայտնել է, որ դատարանը գտել է, որ հիմնավոր կասկած առկա է առաջին կոչի վերաբերյալ մեղադրանքում, իսկ Կարապետյանին առաջադրված մյուս մեղադրանքներում, ըստ դատարանի, բացակայում է հիմնավոր կասկածը:
Պաշտպանական կողմը վաղը կդիմի ՀՀ Վերաքննիչ դատարան` հատուկ վերանայման բողոք է ներկայացնելու: