Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը խախտել է սեփական մեքենայով արտասահման մեկնելու ավանդույթը և ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի հրավերով նստել է նրան սպասարկող լիմուզինը։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Ըստ դրա՝ բանակցությունների վայր միասին մեկնելու առաջարկը զրահապատ Cadillac One-ով Թրամփից է եղել նրանց համատեղ լուսանկարվելուց հետո։
Սովորաբար Պուտինը աշխարհի ցանկացած վայր է ճանապարհորդում իր սեփական տրանսպորտային միջոցով։ Այս անգամ էլ ամեն ինչ պատրաստ էր, որպեսզի Ռուսաստանի պետության ղեկավարը Ալյասկա ժամանելուց հետո հանդիպմանը մեկնի տեղական արտադրության «Aurus» գործադիր մեքենայով, որը նա օգտագործում է 2018 թվականից ի վեր։