Հետևեք մեզ։

Թրամփն Ալյասկայի հանդիպմանը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը

10:50, 16 օգոստոս 2025
Թրամփն Ալյասկայի հանդիպմանը Պուտինին է փոխանցել կնոջ՝ Մելանյա Թրամփի նամակը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կինը՝ Մելանյա Թրամփը, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված անձնական նամակում բարձրացրել է Ուկրաինայում և Ռուսաստանում երեխաների ծանր վիճակի հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Reuters-ին հայտնել են Սպիտակ տան պաշտոնյաները:

 

Թրամփը նամակը Պուտինին է հանձնել Ալյասկայում կայացած հանդիպման ժամանակ։ 

 

Պաշտոնյաները չեն բացահայտել նամակի բովանդակությունը՝ բացի նրանից, որ նամակում նշվել է Ուկրաինայում պատերազմի հետևանքով երեխաների առևանգման խնդիրը:

 

Ուկրաինան տասնյակ հազարավոր երեխաների առևանգումը, որոնք առանց ընտանիքի կամ խնամակալների համաձայնության տարվել են Ռուսաստան կամ օկուպացված տարածքներ, անվանել է պատերազմական հանցագործություն:

 

Նախկինում Մոսկվան հայտարարել է, որ պաշտպանում է երեխաներին պատերազմական գոտուց։

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև Ալյասկայում կայացած հանդիպումն ավարտվել է առանց ռուս-ուկրաինական հակամարտության հրադադարի շուրջ որևէ համաձայնության։ Կողմերի միջև հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ, որից հետո նախագահները մոտ 10 րոպե ամբիոնի մոտից հայտարարություններ են արել լրագրողների առջև։ Երկու ղեկավարներն էլ բանակցություններն անվանել են արդյունավետ և նշել, որ գրանցվել է որոշակի առաջընթաց, սակայն մանրամասներ չեն հայտնել։

 

Վերլուծական