Քաղաքապետարանի աշխատանքը այնպես ենք բաշխել, որ մեզ հարմար լինի: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է, որ քաղաքապետարանում գործակարգավարական նիստերը վարում է Տիգրան Ավինյանը, իսկ այ բյուջեն ներկայացնելու համար եկել է ինքը:
Հարցին՝ այդ ո՞նց եք աշխատանքը բաժանել, որ բոլոր PR-վելու գործերը բաժին են հասել Տիգրան Ավինյանին, ժապավեն կտրելիս ինքն է, բացումներ անելիս ինքն է, բոլոր տեղերում ինքն է, Լևոն Հովհաննիսյանը պատասխանեց. «Պարոն Ավինյանը 2018-2022 թվականներին եղել է փոխվարչապետ, սա նշանակում է, որ նա շատ լավ տիրապետում է կառավարության աշխատանք: Մենք նպատակահարմար ենք գտնում, որ հենց ինքը ներկա լինի կառավարության նիստերին»:
Դիտարկմանը, որ կանոնակարգը պահանջում է, որ կառավարության նիստերին ներկա լինի Երևանի քաղաքապետը, ոչ թե փոխքաղաքապետը, Հովհաննիսյանը չպատասխանեց։