Հետևեք մեզ։

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

16:03, 16 օգոստոս 2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում կրկին ԱՄՆ-ից և եվրոպական երկրներից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ տրամադրենք  Ուկրաինայի  անվտանգության համար՝ և՛ Եվրոպայի, և՛ Միացյալ Նահանգների մասնակցությամբ», - գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ կրկնելով նաև իր ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։

Բացի այդ, նա կոչ է արել ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, «եթե եռակողմ հանդիպում չլինի  (Ռուսաստան - ԱՄՆ - Ուկրաինա,-խմբ)»։

ՌԲԿ-Ուկրաինա գործակալության փոխանցմամբ՝ Թրամփի հետ զրույցի ընթացքում բարձրացվել է անվտանգության երաշխիքների հարցը, որը ձևակերպվել է որպես «Ոչ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի անվտանգության երաշխիքներ», այսինքն՝ անվտանգության երաշխիքներ, ինչպես Հյուսիսատլանտյան պայմանագրի 5-րդ բաժնում՝ կոլեկտիվ անվտանգության վերաբերյալ, բայց ոչ ՆԱՏՕ-ի ձևաչափով։

Վերլուծական