Հետևեք մեզ։

Այսօր հանդիպել եմ ապագա սոցաշխատողների հետ․ Արցախի պետնախարար

16:23, 06 հունիս 2023
Այսօր հանդիպել եմ ապագա սոցաշխատողների հետ․ Արցախի պետնախարար
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը գրում է․
 
«Այսօր հանդիպել եմ ապագա սոցաշխատողների հետ, ովքեր ներկայացրել են հետպատերազմյան և շրջափակման պայմաններում ապրող Արցախում ամենաարդիական խնդիրների վերաբերյալ իրենց սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքները:
 
Արցախում կան հազարավոր տեղահանվածներ, հաշմանդամներ ու սոցիալական խնդիրներ ունեցող ընտանիքներ, շրջափակման հետևանքով աշխատատեղ կորցրած կամ տնտեսական գործունեությունը դադարեցրած ֆիզիկական ու իրավաբանական անձինք: Անհրաժեշտ է հետզհետե հրաժարվել նշված անձանց առջև ծառացած խնդիրը դրամական աջակցությամբ լուծելու մոտեցումից և աջակցությունը դարձնել մարդկանց կրկին ստեղծագործ կյանքին վերադարձնելու միջոց: Այդ ամենին կարելի է հասնել սոցաշխատողների որակյալ ու խորքային հետազոտությունների հիման վրա մշակված ծրագրերի կիրառմամբ»: