Հետևեք մեզ։

Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկն ու հափշտակել խոշոր չափի գումար

12:30, 17 օգոստոս 2025
Դիմակավորված անձը մտել է Երևանում հայտնի խանութներից մեկն ու հափշտակել խոշոր չափի գումար

Օգոստոսի 15-ին խանութի դիմակավորված թալանման դեպք է տեղի ունեցել Երևանում:  shamshyan.com-ի հաղորդմամբ՝ անհայտ անձը ժամը 04:30-ի սահմաններում Ավան-Առինջում գտնվող «Դավ & Դալի» խանութի դուռը կոտրելու միջոցով մտել է ներս և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար, ապա դիմել փախուստի: 
 
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: 

Վերլուծական

Ամենաընթերցվածները