Ըստ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի՝ Ռուսաստանին հաջողվել է կանխել Ուկրաինայի հակահարձակումը։Ռազմական գործողության իրականացման ընթացքում զոհվել է 71 զինծառայող։
«Վերջին երեք օրերի ընթացքում ուկրաինական ռեժիմը ռազմաճակատի տարբեր հատվածների վրա վաղուց խոստացված գրոհ է սկսել, սակայն դրանցից ոչ մեկում չի հաջողվել և զգալի կորուստներ է կրել
Ցավոք, կորուստներից զերծ չմնացինք։ Թշնամու հարձակումը հետ մղելու ժամանակ Զորքերի միացյալ խմբում ընդհանուր առմամբ զոհվել է 71 զինծառայող, վիրավորվել՝ 210-ը», - ասել է Շոյգուն: