«Արարատ-Արմենիայի» ղեկավար կազմը, մարզչական շտաբն ու ֆուտբոլիստները շնորհավորում են ակումբի հիմնադիր և սեփականատեր Սամվել Կարապետյանին ծննդյան 60-ամյակի առթիվ։
«Լինի ակումբի, թե անհատի կյանք, երկու դեպքում էլ կարևոր են թիմային ու անձնական հաղթանակները։ Ձեզ համար կյանքի այս փուլում կրկնակի կարևոր է դառնում արդարության հաղթանակն անարդարության նկատմամբ։
60-ամյակի կապակցությամբ մենք մաղթում ենք Ձեզ առողջություն, տոկունություն, քանի որ մյուս բոլոր դեպքերում մենք հաջողելու ենք Մեր Ձևով, քանի որ Միասին Մենք Կարող Ենք»։