Որքան շատ քաղաքական ուժեր մասնակցեն Երևանի ընտրություններին, այդքան նաև ընտրողների համար ընտրությունն ավելի լայն կլինի։ Շատ կարևոր է, որ ընտրությունն ուղղված լինի դրականին, փոփոխություններին։ Չլինի այնպես, ինչպես եղավ 2021-ի խորհրդարանական ընտրություններին, երբ երկու բևեռ էր և հասարակությունը ստիպված եղավ ընտրել մեկին, որ այն մյուսը չլինի։ Հույս ունենք, որ հասարակությունը կընտրի հանուն Երևանի, ոչ թե նրա, որ մասնակից ուժերից մեկը չլինի։
Այս մասին այսօր լրատվամիջոցների հետ զրույցում ասաց «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր, քաղխորհրդի անդամ Մեսրոպ Առաքելյանը։
Հարցին, թե ո՞վ է գլխավորելու կուսակցության նախընտրական ցուցակը, Մեսրոպ Առաքելյանն ասաց․ «Մեծ գաղտնիք չի լինի, առաջիկայում կներկայացնենք»,-ասաց Առաքելյանը։
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։