Հետևեք մեզ։

Կարևոր է, որ Ուկրաինայի հարցով աշխատանքները արդյունքի հանգեցնեն. Լավրով

16:37, 19 օգոստոս 2025
Կարևոր է, որ Ուկրաինայի հարցով աշխատանքները արդյունքի հանգեցնեն. Լավրով

Մոսկվան չի հրաժարվում Ուկրաինայի հարցով աշխատանքներից՝ թե՛ երկկողմ, թե՛ եռակողմ ձևաչափերով՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը։ Սերգեյ Լավրովի խոսքով՝ կարևորն այն է, որ այդ ջանքերը արդյունքի հանգեցնեն: Նա հավելել է, որ առաջնորդների մակարդակով ցանկացած շփում պետք է մանրակրկիտ նախապատրաստվի:

«Առանց Ռուսաստանի անվտանգության և Ուկրաինայում բնակվող ռուսների ու ռուսախոս քաղաքացիների իրավունքների նկատմամբ լիակատար հարգանքի որևէ երկարաժամկետ համաձայնագրի մասին խոսք լինել չի կարող»,- շեշտել է դիվանագետը:

Լավրովի խոսքով՝ Ռուսաստանը երբեք չի ձգտել պարզապես գրավել տարածքներ, Մոսկվայի նպատակն է պաշտպանել այն ռուսներին, որոնք պատմականորեն ապրել են այդ հողերի վրա:

«Ալյասկայում կայացած գագաթնաժողովը հնարավորություն տվեց տեսնել, որ Վաշինգտոնը հետաքրքրված է ուկրաինական ճգնաժամի կարգավորմամբ: Պետք է թույլ չտալ, որ այն կրկնվի»,- ասել է Լավրովը:

Նա նաև տեղեկացրել է, որ ռուսական կողմը Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Ռուսաստան:

Վերլուծական