Աֆրիկայի հանրահայտ Moriox Kids խմբի երեխաներն ամբողջ պարային խմբով արդեն Հայաստանում են․ սեպտեմբերի 14-ին երեխաները հանդես են գալու համերգային շոու ծրագրով։
Խմբի հայտարարության համաձայն՝ սպասվում է մեծ անակնկալներով, անմոռանալի էներգիայով, տպավորություններով և շոու ծրագրով երեկո։
Համերգի մեկնարկը նախատեսված է նշված օրը՝ ժամը 19։00-ին։ Այն տեղի կունենա Երևանի «Հարսնաքար» համալիրում։
Տոմսերի արժեքը՝ 7 հազար դրամ։