Հետևեք մեզ։

Հուսով ենք, որ Երևանի ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգը մեզ համար ավելի առարկայական կդառնա․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

20:54, 06 հունիս 2023
Հուսով ենք, որ Երևանի ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգը մեզ համար ավելի առարկայական կդառնա․ Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)

Այսօր «Ապրելու Երկիր» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսը։ Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։

Միջոցառման ընթացքում՝ լրագրողների հետ զրույցում, կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանն ասաց, որ Երևանի դիմագիծը վերջին տասնամյակում խեղաթյուրվել է,  որը նաև արժեքների խեղաթյուրման հետ է ասոցացվում։
«Երևանի ընտրություններին մեր մասնակցությունը լինելու է ներկայացնել երևանցուն ոչ միայն առօրեական խնդիրները, որոնց ամեն քայլափոխի հանդիպում ենք, դա բնական է, որ պետք է կարգավորվի։ Մեր թեզը չի լինելու, որ գալու ենք և տրանսպորտի հարցը լուծենք, դա բնական է, որ պետք է արվի։ Մենք ուզում ենք վերադարձնել հզոր ու ուժեղ Երևանի դեմքը, և Երիտասարդության պալատը հենց այդ սիմվոլներից մեկն է։ Հուսով ենք, որ Երևանի ընտրություններում հաղթելուց հետո իշխանափոխության օրակարգը մեզ համար ավելի առարկայական կդառնա»։

 

Մանրամասն՝ տեսանյութում․