Վերջին օրերին ու տարիներին մենք լավ լուրեր քիչ ենք ստանում, բայց ես լավ լուր ունեմ․ մեր սիրելի Երիտասարդության պալատը՝ «Կուկուռուզնիկը» վերադառնում է Երևան։ Ասել է, թե երևանցիներին վերադարձվում են իրենց լավագույն նվիրական հուշերը․ ոմանք այստեղ սիրահարվել են, որոշներն այստեղ ամուսնացել են, եղել են մարդիկ, ովքեր այստեղ առաջին անգամ ռոք են լսել, եղել են մարդիկ, ովքեր այստեղ ապրել են, ինչպես օրինակ՝ ես։
Այս մասին այսօր Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսին ասաց «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
Նշեքն, որ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։
«Երիտասարդական պալատը սիրել են շատ շատերը, որոշները չեն սիրել, բայց որևէ մեկին այս կառույցն անտարբեր չի թողել։ Ես ցավում եմ, որ չսիրողներից ոմանք ունեցել են նաև իշխանություն։ Մենք կարող ենք ուղղել այդ սխալները»,-ասաց Մանե Թանդիլյանը։
Նա շնորհակալություն հայտնեց Անահիտ Թարխանյանին, ով պահել է իր ճարտարապետ հայրիկի ու նրա ընկերների նախագիծը, որ երևանցիներին վերադարձնեն այդ հիշողությունը։
Մանրամասն՝ տեսանյութում․