Դատարանը՝ նախագահությամբ դատավոր Կարեն Ֆարխոյանի, երկարաձգել է Լիդյա Մանթաշյանի կալանքի ժամկետը երեք ամսով։
«Սրբազան պայքարի» էջը հայտնում է․
«Չնայած քաղբանտարկյալ Լիդյա Մանթաշյանի և Սրբազան Պայքարի այլ արժանապատիվ ներկայացուցիչների փաստաբանների փաստարկներին, ինչպես նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության հինգ կին պատգամավորների՝ Քրիստինե Վարդանյանի, Էլինար Վարդանյանի, Ասպրամ Կրպեյանի, Լիլիթ Գալստյանի և Ագնեսա Խամոյանի երաշխավորությանը, դատարանը որոշեց երեք ամսով երկարաձգել Լիդյա Մանթաշյանի կալանքը»։