Հետևեք մեզ։

Ես հույս ունեմ, որ ազատ Հայաստանը կվերականգնի Երիտասարդության պալատը․ պալատի ճարտարապետի դուստր (տեսանյութ)

21:48, 06 հունիս 2023

Այսօր «Ապրելու Երկիր» կուսակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել Երևանի խորհրդանիշ Երիտասարդության պալատի շնորհանդեսը։ Երևանի ամենաերիտասարդական խորհրդանիշի՝ Երիտասարդության պալատի վերականգնման նախագիծն իրականացնում են «Ապրելու երկիր» կուսակցությունն ու «Արթուր Թարխանյան» կենտրոնը։

ԽՍՀՄ հիմնադրման 50-ամյակի առթիվ խորհրդային իշխանությունները որոշել էին բոլոր հանրապետությունների մայրաքաղաքներում երիտասարդական պալատներ կառուցել։ 1970-ական թվականների կեսերին Հայաստանի Կոմերիտմիության ղեկավար Ստեփան Պողոսյանը առաջարկել էր ճարտարապետներ Հրաչյա Պողոսյանին, Արթուր Թարխանյանին և Սպարտակ Խաչիկյանին զբաղվել այդ նախագծով։ 1979 թվականին տեղի ունեցավ Երիտասարդական պալատի բացման արարողությունը։

 

Անահիտ Թարխանյանը՝ Արթուր Թարխանյանի դուստրն, այսօր՝ նախագծի շնորհանդեսին ելույթ ունենալով, ասաց․ «Այսօր կարևոր օր է բոլորիս համար․ «Կուկուռուզնիկը» վերադառնում է Երևան, և մենք բոլորս անհամբերությամբ սպասում ենք, երբ կսկսվի, ինչպես նախկինում էր, հարկ առ հարկ վերև բարձրանալ Երիտասարդության պալատը։ Այդ պալատը քաղաքին մեկ գաղափար էր բերում՝ ապագա, երիտասարդ, ազատ ու անկախ Հայաստանի գաղափարը, և այնքան ցավալի է, որ ազատ Հայաստանն առաջինը սկսեց քանդումը Երիտասարդության պալատից։ Ես հույս ունեմ, որ ազատ Հայաստանը կվերականգնի Երիտասարդության պալատը »,-ասաց տիկին Թարխանյանը։

 

Մանրամասն՝ տեսանյութում․