Հետևեք մեզ։

Իրանը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը մերժել է միջուկային հարցի շուրջ Թեհրանի փոխզիջումները

20:01, 20 օգոստոս 2025
Իրանը հայտարարել է, որ Թրամփի վարչակազմը մերժել է միջուկային հարցի շուրջ Թեհրանի փոխզիջումները

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը բանակցային գործընթացի հենց սկզբից մերժել է Թեհրանի միջուկային համաձայնության առաջարկները և պնդել է այնպիսի պայմաններ, որոնք իրանական կողմը անհնար էր համարում կատարել, չորեքշաբթի օրը հաղորդել է IRNA-ն։

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ մերժելով միջուկային խնդրի վերաբերյալ Թեհրանի փոխզիջումային առաջարկները, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ներկայացրել է իրանական կողմի համար անհնարին պայմաններ: Մինչդեռ Իրանն «ուներ մի քանի օպերատիվ պլաններ՝ փոխզիջման հասնելու համար», հաղորդել է IRNA գործակալությունը:

«ԱՄՆ-ն ձգտում էր հասնել այնպիսի նպատակի, որը, մեր կարծիքով, անհնար էր, այն է՝ «զրոյական հարստացման»,- ասել է նախարարը գործակալությանը տված հարցազրույցում։

Հունիսի 22-ին ԱՄՆ-ն հարվածեց Իրանի երեք՝ Ֆորդոյի, Սպահանի և Նաթանզի միջուկային օբյեկտներին։ Հետագայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց հրադադարի մասին, որին համաձայնվել են Իրանն ու Իսրայելը։

Իրանի իշխանությունները տարիներ շարունակ հավաստիացնում են, որ իրենց միջուկային ծրագիրը հետապնդում է բացառապես խաղաղ նպատակներ։

Վերլուծական