Հետևեք մեզ։

Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի երրորդ տուրում ոչ-ոքի է ավարտել պարտիան

10:45, 21 օգոստոս 2025
Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի երրորդ տուրում ոչ-ոքի է ավարտել պարտիան

ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում շարունակվում է «Grand Chess Tour»-ի «Sinquefield Cup 2025» դասական շախմատի մրցաշարը:

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին առաջատար, այժմ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը «Sinquefield Cup 2025»-ի երրորդ տուրում կիսեց միավորը Մաքսիմ Վաշիե-Լագրավի հետ:

Պարտիան ավարտվեց 73-րդ քայլին:

Այս տուրից հետո Լևոն Արոնյանը, Ռամեշբաբու Պրագնանանդհան ու Մաքսիմ Վաշիե-Լագրավն ունեն հավասար` 2-ական միավոր: 

 

 

Վերլուծական