Հետևեք մեզ։

Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ ուկրաինացի երեք երեխայի վերադարձրել է իրենց ընտանիք

14:25, 21 օգոստոս 2025
Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ ուկրաինացի երեք երեխայի վերադարձրել է իրենց ընտանիք

Ռուսաստանը Կատարի միջնորդությամբ ուկրաինացի երեք երեխայի վերադարձրել է իրենց ընտանիք։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։«Մենք շարունակում ենք աշխատել երեխաներին Ռուսաստանում, Ուկրաինայում և երրորդ երկրներում գտնվող իրենց հարազատների հետ վերամիավորելու ուղղությամբ։ Մենք դա անում ենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ։ Մոտ ապագայում երեք երեխա կվերամիավորվի իրենց ընտանիքների հետ Ուկրաինայում՝ երկու տղա՝ 8 և 15 տարեկան, և մեկ վեցամյա աղջիկ», – հայտնել է երեխաների իրավունքների հարցերով Ռուսաստանի նախագահի հանձնակատար Մարիա Լվովա-Բելովան։

Նրա աջակցությամբ նաև Ուկրաինա է տեղափոխվել հաշմանդամություն ունեցող մի չափահաս։

Վերլուծական