Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հանդիպել է Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Առաջինի հետ։ Այս մասին հայտնում է Կանադայի վարչապետը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում։
«Կանադայի հայկական համայնքն ուժեղ է և կենսունակ։ Նորին Սրբություն Արամ Առաջին Կաթողիկոսի հետ հանդիպմանը խոսեցինք այդ մասին։ Մենք խոսել ենք նաև Հայոց ցեղասպանության ժամանակ իրականացված վայրագությունների մասին, ինչպես նաև մեր Լեռնային Ղարաբաղում ամուր խաղաղության հաստատմանը մեր աջակցության մասին»,- գրել է Թրյուդոն։