ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին կարիերան կշարունակի MLS-ում, գրում է Armsport.am-ը։
«Մեսսին ընտրել է «Ինտեր Մայամին»։ Վերամիավորում չի լինի։ Սա նրա նպատակակետն է»,- թվիթերում գրել է TNT Sports-ի լրագրող Էրնան Կաստիլյոն։
ՊՍԺ-ն վերջերս հայտարարեց 2022/23 մրցաշրջանից հետո Մեսսիի հեռանալու մասին։ 35-ամյա արգենտինացին հունիսի 30-ին կդառնա ազատ գործակալ։
Արգենտինացին ՊՍԺ-ում հանդես է գալիս 2021 թվականի հունիսից։ Մեսսին անցկացրած 74 խաղում դարձել է 32 գոլի և 35 գոլային փոխանցման հեղինակ: Նա փարիզցիների հետ երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն։