Հետևեք մեզ։

Թրամփը Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ

23:39, 22 օգոստոս 2025
Թրամփը Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խուսափել է պատասխանել հարցին, թե արդյոք կարող է կազմակերպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Սպիտակ տան ղեկավարը, փորձելով ընդգծել նման հանդիպման բարդությունը՝ Պուտինին և Զելենսկուն համեմատել է կարագի և քացախի հետ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Deutsche Welle-ն։ 

 

«Գիտեք, սա մի փոքր նման է կարագի և քացախի։ Նրանք այդքան էլ լավ տրամադրված չեն միմյանց նկատմամբ հայտնի պատճառներով։ Ես կնախընտրեի նրանց հանդիպմանը ներկա չլինել։ Կցանկանայի, որ նրանք հանդիպեն և տեսնեն, թե ինչպես կընթանան բանակցությունները», - հավելել է Թրամփը:

 

ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը NBC News-ին տված հարցազրույցում նախապես ասել էր, որ Պուտինի և Զելենսկու միջև հանդիպում նախատեսված չէ։ 

 

«Նախագահ Պուտինը հստակ ասել է, որ պատրաստ է հանդիպմանը, եթե այն իրականում օրակարգ ունենա, նախագահական օրակարգ»,- մանրամասնել Լավրովը։ Մինչ այժմ այդպիսի բան չկա, հավելել է ռուս նախարարը։

 

Վերլուծական