Հետևեք մեզ։

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը

17:00, 23 օգոստոս 2025
Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգը

Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունը։ «Ջեյհուն Բայրամովը և Սերգեյ Լավրովը քննարկել են տարածաշրջանային և միջազգային անվտանգությունը, ինչպես նաև ադրբեջանա-ռուսական երկկողմ օրակարգի մի շարք հարցեր, այդ թվում՝ քաղաքական, տնտեսական և մարդասիրական համագործակցության տարբեր ասպեկտներ», - ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը հավելել է, որ Լավրովը և Բայրամովը «բարձր են գնահատել» օգոստոսի 22-ին Աստրախանում կայացած տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքները։ «Կայացել է նաև մտքերի փոխանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ», - ասվում է հայտարարության մեջ։

Վերլուծական