Հետևեք մեզ։

Ուկրաինան պատմության մեջ այլևս երբեք չի ստիպված լինի «զիջումների գնալ. Զելենսկի

13:10, 24 օգոստոս 2025
Ուկրաինան պատմության մեջ այլևս երբեք չի ստիպված լինի «զիջումների գնալ. Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին խոստովանեց, որ չի ցանկանում զիջումների գնալ խաղաղ կարգավորման հարցերում։ Նա օգոստոսի 24-ին հրապարակել է տեսաուղերձ՝ Անկախության օրվա կապակցությամբ, որում հայտարարել էլ որ Ուկրաինան պատմության մեջ այլևս երբեք չի ստիպված լինի «զիջումների գնալ:

 

Նրա խոսքով՝ Ուկրաինան խաղաղություն կստանա Արևմուտքի անվտանգության երաշխիքների միջոցով։

 

Չնայած օգոստոսի 22-ին Զելենսկին լրագրողներին ասաց, որ Կիևին նման երաշխիքներ տրամադրելու հարցը հեշտ չէ, այդ թվում՝ ֆինանսավորման հարցի պատճառով։ Զելենսկին նաև իր ուղերձում նշել էր, որ Ուկրաինան «ԵՄ-ի կարիքն ունի», բայց չի հիշատակել երկրի ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում դժգոհություն էր հայտնել Զելենսկու՝ տարածքային հարցերում զիջումներից հրաժարվելու մասին հայտարարություններից։ Ամերիկացի առաջնորդը շեշտել էր, որ «տարածքների որոշակի փոխանակումներ» կլինեն։

Վերլուծական