Հունիսի 6-ի ցերեկը, 7-ին, 10-11-ը Հանրապետության շրջանների զգալի մասում, 8-9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։
Օդի ջերմաստիճանը հունիսի 6-7-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 3-5 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում, Արցախում՝ 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում հունիսի 6-ի կեսօրից հետո, 7-ին, 10-11-ը սպասվում է, 8-ի, 9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։