Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Քիթ Քելլոգը ժամանել է Կիև։ Այս մասին հայտնի է դառնում Ուկրաինայի անկախության օրվան նվիրված միջոցառումների հեռուստատեսային հեռարձակումից։
«Ռադա» հեռուստաալիքի կադրերում երևում է, թե ինչպես է հատուկ ներկայացուցիչը մասնակցում արարողակարգային միջոցառումներին։
«Այսօր նախագահ Թրամփի հատուկ ներկայացուցիչ գեներալ Քիթ Քելլոգը գտնվում է Ուկրաինայում», - իր ելույթում ասել է Վլադիմիր Զելենսկին։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին նույնպես ժամանել է Ուկրաինա։