Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունները, որը Ռուսաստանը համեմատել էր գիշատչի և մարդակերի հետ, հույս հայտնեց, որ Ֆրանսիայի առաջնորդն ինքը գիշերը անհարմար է զգում իր խոսքերի համար։
«Չգիտեմ, կան տարբեր մարդիկ, նրանք ունեն տարբեր մշակույթներ։ Ես նույնիսկ չեմ մեկնաբանի։ Հուսով եմ, որ նա ինքը, հավանաբար, գիշերը անհարմար է զգում», - ասել է Լավրովը լրագրող Պավել Զարուբինին՝ պատասխանելով այդ մասին հարցին։