Մոսկվայի Լուբյանկայի կենտրոնական մանկական խանութի շենքում պայթյուն է տեղի ունեցել, որի հետևանքով կա մեկ զոհ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայություններից։
«Երեք մարդ վիրավորվել է, մեկը մահացել է», - ասել է գործակալության աղբյուրը։
Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի տվյալներով՝ երկու մարդ հոսպիտալացվել է։ Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի խոսքով՝ արտակարգ իրավիճակի պատճառը, հավանաբար, սարքավորումների տեխնիկական խնդիրն է եղել։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները հայտնել են կենտրոնի երրորդ հարկում փուչիկի լիցքավորման գազաբալոնի պայթյունի մասին։
Արտակարգ իրավիճակների ծառայությունները աշխատում են դեպքի վայրում։ Լուբյանկայի հրապարակում երթևեկությունը սահմանափակ է։