Հետևեք մեզ։

Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

22:15, 24 օգոստոս 2025
Սպերցյանը՝ «Կրասնոդարի» ռեկորդակիր

«Կրասնոդարի» հարձակողական կիսապաշտպան և ավագ Էդուարդ Սպերցյանը դարձել է ակումբի ռեկորդակիրը՝ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում (ՌՊԼ) արդյունավետ գործողությունների (գոլ + գոլային փոխանցում) քանակով։

 

Ռեկորդը սահմանվել է «Կռիլյա Սովետովի» դեմ 6-րդ տուրի խաղից հետո (0:6): Ռուսաստանի առաջնությունում 121 խաղում 25-ամյա ֆուտբոլիստը խփել է 44 գոլ և կատարել 28 գոլային փոխանցում։ Այս մասին հայտնում է Opta Sports-ի Telegram ալիքը։

 

«Կռիլյա Սովետովի» հետ հանդիպման ժամանակ Սպերցյանը խփել է մեկ գոլ և կատարել երեք գոլային փոխանցում։

Վերլուծական