Հետևեք մեզ։

Ոսկե մարդ է. Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Անդրեա Բոչելիի հետ (լուսանկարներ)

23:58, 24 օգոստոս 2025
Ոսկե մարդ է. Հենրիխ Մխիթարյանը հանդիպել է Անդրեա Բոչելիի հետ (լուսանկարներ)

Իտալացի հրապարակախոս Ֆաբիո Բերգոմին հանդիպել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ և կիսվել իր տպավորություններով: Վերջինս Մխիթարյանին ծանոթացրել է աշխարհահռչակ տենոր, երգիչ, երգահան և երաժիշտ Անդրեա Բոչելիի հետ։

 

«Հանդիպեցի Մխիթարյանին, երբ դուրս էի գալիս թատրոնից: Բարևեցի նրան, մի քանի բառ փոխանակեցինք, և ես հարցրի՝ արդյո՞ք նա կցանկանար ծանոթանալ և բարևել Բոչելիին: Նրա աչքերը փայլեցին: Մեծ ուրախությամբ նրան և նրա հրաշալի ընտանիքին տարա Մաեստրոյի մոտ:

 

Իհարկե, մենք նրանից հարցրինք Լուկմանի և «Ինտերի» մասին… Իրոք ոսկե մարդ է: Ապշեցուցիչ»,- գրել է Բերգոմին։

Վերլուծական