Հետևեք մեզ։

Խաչը լողավազան ներկայացնող երգչուհի Սևդալիզայի երևանյան ելույթը չեղարկվեց

09:44, 25 օգոստոս 2025
Խաչը լողավազան ներկայացնող երգչուհի Սևդալիզայի երևանյան ելույթը չեղարկվեց

Քրիստոնեական արժեքներ ծաղրող երգչուհի Սևդալիզան Երևանում կայանալիք «Կոկա կոլա ֆեստին» ելույթ չի ունենալու։ Այս մասին հայտնում են «Կոկա կոլա» ընկերությունից: Հայտնում են, որ փառատոնին հայ արտիստների հետ կմասնակցեն այլ երգիչներ։

 

Հիշեցնենք, որ Սևդալիզայի դեմ սոցցանցերում բողոքի ալիք էր բարձրացել։ Պատճառը երգչուհու կողմից քրիստոնեական արժեքները ծաղրելն էր, երբ, օրինակ, քրիստոնեական խաչը ներկայացված է որպես լողավազան, կամ պառկած էր խաչի մեջ և այլն:

Վերլուծական