Պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը գնահատում է հարաբերականորեն կայուն։
«Իրավիճակը հարաբերական կայուն է, երեկ ունեցել ենք կրակոցներ, որի մասին համապատասխան հաղորդագրություն տրվել է։ Հակառակորդի կողմից ինտեսիվ կրակոցների դեպքում անմիջապես արձագանքում ենք»,- ԱԺ-ում ՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՊՆ փոխնախարարը։
Ինչ վերաբերում է Սյունիքին, թե Տեղ բնակավայրի հատվածում որոշ տեղերում հակառակորդը հետ է գնացել, փոխնախարարն ասաց. «Դրա մասին հաղորդագրություններ եղել են, թեկուզ հպանցիկ: Նորից ցանկալի չէ, որ ես այդ թեմային անդրադառնամ և մեկնաբանություն անեմ»:
Հիշեցնենք, որ հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ:
Հետևեք Hayastan.news-ի տելեգրամյան ալիքին այստեղ։