Հետևեք մեզ։

«Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ և տուժածներ

13:43, 07 հունիս 2023
«Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ավտովթար․ կա զոհ և տուժածներ

Հունիսի 7-ին, ժամը 11:10-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զոդի» կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 53-րդ կմ-ին բախվել են «VAZ» (վարորդ՝ Գ. Փ., ծնված 1973 թ.) և «BMW» (վարորդ՝ Տ. Շ., ծնված 1997 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Գ. Դ.-ն տեղում մահացել է, իսկ վարորդը և ուղևոր Դ. Մ.-ն ( ծնված 2005 թ.) հոսպիտալացվել են «Արարատի հիվանդանոց» ԲԿ: