Հետևեք մեզ։

Աննա Վարդապետյանն ասում է`արարքը տեսնում է նոր լույսի ներքո, դատախազությունում լույսերը լավ չեն աշխատում. Միքայել Սրբազանի պաշտպան

16:41, 25 օգոստոս 2025
Աննա Վարդապետյանն ասում է`արարքը տեսնում է նոր լույսի ներքո, դատախազությունում լույսերը լավ չեն աշխատում. Միքայել Սրբազանի պաշտպան

Ժամեր շարունակ քրեական հետապնդումը բացառող  հանգամանքներ ենք ներկայացնում, մեղադրանքի կողմից լսում ենք դեռևս սովետմիության տրամաբանության մեջ առարկություններ։ Այս մասին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավան նստավայրում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի հետ կապված գործով դատավարության ժամանակ ասաց Սրբազանի պաշտպաններից Մարինե Ֆարմանյանը։

 

Նա նշեց, որ իրենք ասում են՝ 2023 թվականին ավելի կոպիտ  բառամթերքով Միքայել Սրբազանը  հայտարարել է նույնաբովանդակ գործողությունների մասին, այդ ժամանակ Հայաստանի դատախազությունը դիրքորոշում է  հայտնել, որ այդտեղ  հանցակազմ չկա, հանցագործության հետք չկա, հիմա  այլ բան են ասում.

 

«Ի՞նչ ժամավաճառությամբ ենք մենք այստեղ զբաղված։ Այսքանից հետո Հանրապետության գլխավոր դատախազը  կանգնում և ասում է՝ այս արարքը դիտարկում են նոր լույսի ներքո։ Ի՞նչ նոր լույսի ներքո.  ՀԷՑ-ի  պետականանումից հետո ոնց որ  գլխավոր դատախազությունում լույսերը լավ չի աշխատում»,- ասաց Ֆարմանյանը։

Վերլուծական

Ամենաընթերցվածները