ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին լուսանկարներ է ուղարկել՝ «Իլհամ, դու մեծ առաջնորդ ես» մակագրությամբ։
Ալիևը դրա մասին հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում,
«Ես խորին շնորհակալություն եմ հայտնում նախագահ Դոնալդ Թրամփին պատմական լուսանկարների համար, որոնք նա բարեհամբույր կերպով նվիրեց ինձ՝ իր ստորագրությամբ, ինչպես նաև նրա վրա գրված ջերմ խոսքերի համար։
Ես մեծապես գնահատում եմ նախագահ Թրամփի անսասան աջակցությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև և ամբողջ աշխարհում խաղաղության օրակարգի առաջխաղացմանը։ Ես կրկին ցանկանում եմ իմ անկեղծ շնորհակալություն հայտնել նրան այս ջանքերի համար»,- գրել է Ալիևը։