Հետևեք մեզ։

Ես չեմ ուզում դա տեսնել. Թրամփը` Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի մասին

22:53, 25 օգոստոս 2025
Ես չեմ ուզում դա տեսնել. Թրամփը` Գազայի հիվանդանոցին հասցված հարվածի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ չի եղել Գազայի հիվանդանոցին իսրայելական հարվածի մասին, որի հետևանքով զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ հինգ լրագրող։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ միջադեպի մասին չի իմացել, քանի որ այն տեղի է ունեցել գիշերը։ 

«Ինձ դա դուր չի գալիս։ Ես չեմ ուզում դա տեսնել։ Միևնույն ժամանակ, մենք պետք է վերջ տանք այս մղձավանջին»,- ասել է Թրամփը։

Նա նաև հիշեցրել է, որ հենց իր նախաձեռնությամբ է նախկինում ազատ արձակվել պատանդների մի խումբ։

 

Վերլուծական