Անցյալ կիրակի թագավորական զույգը մասնակցել է եկեղեցական պատարագի։ Ընտանիքի հայրը վարել է մեքենան, Քեյթը նրա կողքին է եղել, իսկ նրանց հետևում արքայազններ Լուին և Ջորջը, ինչպես նաև արքայադուստր Շառլոտն են եղել:
Ուղևորության պահը ֆիքսել են պապարացիները։ Լուսանկարներից հստակ երևում է, որ Միդլթոնը սպիտակեցրել է մազերը։ Սա մարդկանց մոտ մտահոգություն է առաջացրել. «Կարծես թե նա փորձում է թաքցնել մոխրագույն մազերը», «Նա շատ գունատ տեսք ունի, և շիկահերի օգնությամբ նա միայն ընդգծում է իր անառողջ տեսքը», «Արքայադուստրը ստեղծված է իր մուգ գանգուրների համար։ Շիկահեր վարսերը ծերացրել են նրան»։
Միդլթոնը վաղուց ի վեր շատ պահպանողական մարդու համբավ է ձեռք բերել։ Նա հակված չէ արմատապես փոխել իր տեսքը՝ ներկելով մազերը, կարճ սանրվածք, վառ դիմահարդարում անելով։ Հետևաբար, որոշ մարդիկ ենթադրել են, որ նման փոփոխություններով նա որոշել է սկսել իր կյանքի նոր փուլը՝ որպես քաղցկեղը հաղթահարած անձ։