Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր կվիրահատվի «Ջեմելլի» հիվանդանոցում։ Այս մասին հայտնում է Սուրբ աթոռի մամուլի ծառայությունը։
Վիրահատությունը կատարվելու է ընդհանուր անզգայացմամբ, անցկացնելու են լապարատոմիա և պրոթեզավորելու են որովայնի պատը:
«Բուժհաստատությունում նա կմնա մի քանի օր, որպեսզի ապահովվի լիարժեք վերականգնումը»,-ասվում է հաղորդագրության մեջ։